Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ամառը Երևանում» լուսանկարչական մրցույթ

«Ամառը Երևանում» լուսանկարչական մրցույթ
13.09.2014 | 13:27

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հայտարարվել էր «Ամառը Երևանում» խորագրով համացանցային լուսանկարչական մրցույթ: Շուրջ 30 մասնակիցներին հունիսի 3-ից հուլիսի 3-ը հնարավորություն էր ընձեռվել Facebook սոցիալական ցանցի կամ էլեկտրոնային հասցեների միջոցով ուղարկել իրենց լուսանկարները և քվեարկել դրանց համար մեկ ամսվա ընթացքում: Արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները: Շնորհավորելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը բոլոր մասնակիցներին հանձնել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր, իսկ առավել շատ հավանության արժանացած լուսանկարների օգտատերերի առաջին եռյակին տրվել են նաև հուշանվերներ: Մարիա Բարաղամյանը ներկաներին հորդորել է այսուհետ ևս ակտիվորեն համագործակցել համաքաղաքային միջոցառումներին, որոնցից ամենանշանակալին շուտով մեծ շուքով նշվելիք «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությունն է:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ